11:45 ԲՐԵՆՈՆ ԲԱՆՏՈՒՄ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԵՎ ՀԵԾԱՆԻՎ Է ՎԱՐՈՒՄ | |
"Բավարիայի նախկին պաշտպանը Բրենոն բանտում ժամանակը հենց այնպես չի անցկացնում: Բրազիլացին բանտախցում ապրում է երկու իսպանացիների հետ և արդեն նրանց հետ կարողացել է լավ հարաբերություններ ստեղծել: Սակայն Բրենոն չի կորցնում իր հույսը և ակընկալում է, որ իր նկատմամբ կցուցաբերեն ներողամտություն: Բրենոն աշխատում է լվացքատանը և դրանով փող է վաստակում: Բացի այդ նա հեծանիվ է վարում, որպեսզի պահպանի մարզավիճակը: "Բրենոն լավ մարդու տպավորություն է ստեղծում: Սակայն նրա մոտ նկատվում է անհամոզվածություն",-հայտարարել է բանտի ծառայողներից մեկը: Հիշեցնենք, որ Բրենոն երեք տարի և ինը ամսվա ազատազրկման էր դատապարտվել իր սեփական առանձնատունը հրկիզելու համար: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |