| 18:48 ԲՈՐՈՒՍԻԱՅԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՇԱԿԻՐԻՆ ԵՎ ՄԱՆՋՈՒԿԻՉԸ | |
| Գերմանական Bild-ի տեղեկություններով' Դորտմունդի «Բորուսսիան» արդեն համակերպվել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու կորստի հետ, սակայն դրա դիմաց ցանկանում է ստանալ ոչ միայն գումար: Դորտմունդյան ակումբի ուշադրության տակ են հայտնվել «Բավարիայի» երկու ֆուտբոլիստներ' հարձակվող Մարիո Մանջուկիչն ու կիսապաշտպան Շերդան Շաքիրին, ովքեր «Ալյանս-Արենա» են տեղափոխվել անցյալ ամռանը: Հիշեցնենք' բավարացիները լրջորեն են հետաքրքրված լեհ ֆուտբոլիստի ծառայություններով, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 28 մլն. եվրո:  | |
|  | |
| Մեկնաբանություններ: 0 | |
