12:58 ԲՈՐՈՒՍԻԱ Դ - ԲԱՎԱՐԻԱ. ԿՐԿԻՆ ԵՎ ԿՐԿԻՆ... | |
Շուրջ երկու տարի է ինչ Բավարիան ներքին արենայում չի կարողանում հաղթել իր ոխերիմ "թշնամի" հանդիսացող Դորտմունդի Բորուսիային: Երկու մրցաշրջան անընդմեջ Բավարիան մնում է առանց տիտղոսների: Բորուսիայի հետ վերջին 5 հանդիպումներում Բավարիան համարձակվում է կրել 5 անընդմեջ պարտություն: Ընդ որում Գերմանիայի գավաթի եզրափակիչում մյունխենցիները նսեմացուցիչ կերպով ջախջախվեցին`2:5 հաշվով: Բավարիայի երկրպագուների համար, որքան էլ, որ զարմանալի է և անընդունելի, բայց փաստ է, որ ներկայումս Գերմանիայի լավագույն ակումբը հենց Դորտմունդի Բորուսիան է: Ակնհայտ է, որ Բավարիայի մոտ Բորուսիայի նկատմամբ ձևավորվել է անհսականալի բարդույթ: Իր կազմով և ցուցադրած խաղով Յուպ Հայնկեսի թիմը ոչ մի կերպ չի զիջում Բորուսիային և նույնիսկ առաջին ցուցանիշով անհամեմատ գերազանցում է դորտմունդցիներին: Սակայն գերմանական երկու դրոշակակիր ակումբների մենամարտերում դա շատ քիչ բան է նշանակում: Բորուսիայի հետ խաղերում Բավարիան հարձակվողական գործողություններում շատ ակադեմիական է, իսկ պաշտպանությունում ծայրահեղ անհաջող: Ակնհայտ է, որ Բադշտուբեր-Բոատանեգ պաշտպանական զույգը իդեալական չէ, բայց չգիտես, ինչու հենց Բորուսիայի հետ խաղերում մյունխենցիների պաշտպանողական գիծը` հենակետային երկու կիսապաշտպանների հետ համատեղ տապալվում է: Զարմանալի է , բայց փաստ, որ "Բավարիայի" համար հավանաբար ավելի հեշտ է խաղալ ցանկացած եվրոպական սուպերակումբի հետ, քան իրենց ներքին "թշնամու" հետ: Այդուհանդերձ չի կարելի չնշել Յուրգեն Կլոպի թիմի ուժեղ կողմերի մասին: Նախորդ մրցաշրջանում դորտմունդիցները հատկապես հաջող գործեցին պաշտպանությունում: Կենտրոնում սառնասիրտ և հուսալի Հյումելսի կողքին հանդես է գալիս տաքարյուն և կրակոտ Նեվեն Սուբոտիչը, իսկ ձախ եզրում ղեկավարում է նախորդ մրցաշրջանի լավագույն ձախ եզրային պաշտպան Լուկաշ Պիշչեկը: Կիսապաշտպանության կենտրոնում թիմի խաղը բալանսավորում են Գունդողան ու Կեհլը: Հարձակման գծում հանդես են գալիս գերմանական ֆուտբոլի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից երկուսը`թիմի նորեկ Մարկո Ռոյսը և Մարիո Գյոտցեն, իսկ ահա հարձակման կրակագծում չափազանց արդյունավետ է գործում թիմի գլխավոր ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին: Նախորդ երկու մրցաշրջաններում Բավարիան պարզապես չկարողացավ հակախաղ առաջարկել Բորուսիային: Ամեն նոր մրցաշրջանից առաջ թիմում կատարվում են որոշակի փոփոխություններ, սակայն ապարդյուն` տիտղոսները կրկին բացակայում են: Մասնավորապես նախորդ մրցաշրջանից առաջ մյունխենցիները իրենց կազմը ուժեղացրեցին աշխարհի լավագույն դարպասպահներից մեկի օգնությամբ, իսկ "աքիլեսյան գարշապար" դարձած պաշտպանության կենտրոնը փորձեցին ցեմենտել Ժերոմ Բոատենգի միջոցով: Դրանից հետո ինչպես ցույց տվեցին Բորուսիայի հետ հանդիպումները` Բավարիայի այդ բոլոր ջանքերը ապարդյուն անցան:Երեք հանդիպում երեք պարտություն (0:1,0:1,2:5): Եվ ահա նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ Բավարիան ևս մեկ մրցավեճ կանցկացնի Դորտմունդի հետ, բայց այս անգամ Գերմանիայի սուպերգավաթի շրջանակում: Ապտակը ապտակի հետևից և այսպես շարունակ շուրջ երկու տարի: Արդեն բավականին շատ Բորուսիան ծաղրեց Բավարիային: Գերմանիայի ամենատիտղոսակիր և ամենահեղինակավոր ակումբի հեղինակությունը վտանգված է, իսկ սա արդեն լուրջ ահազանգ է մյունխենցիների համար: Հեղինակ`Արտակ Վահանսարյան | |
|
Մեկնաբանություններ: 0 | |