16:16 ՉԵՄ ՎԱԽԵՆՈՒՄ ՊԱՀԵՍՏԱՅԻՆՆԵՐԻ ՆՍՏԱՐԱՆԻՆ ՀԱՅՏՆՎԵԼՈՒՑ. ՌՈԲԵՆ | |
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը, ով վերջերս ապաքինվել է մեջքի վնասվածքից, գիտակցում է, որ հեշտ չի լինի վերադարձնել իր տեղը թիմի հիմնական կազմում։ «Ամեն ինչ լավ է։ Ես վերադարձել եմ և հասկանում եմ ստեղծված իրավիճակը, քանի որ ընդունում եմ, որ բոլոր տղաները հիանալի աշխատանք են տարել։ Չեմ վախենում պահեստայինների նստարանին հայտնվելուց։ Զգում եմ, որ վերադարձնում եմ լավագույն որակներս»,- հոլանդացու խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։ Sportarmenia.com | |
|
Մեկնաբանություններ: 0 | |