15:53 ՉԵՄ ԶՂՋՈՒՄ, ՈՐ ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ ՓՈԽԱՐԵՆ ԸՆՏՐԵՑԻ ԲԱՎԱՐԻԱՆ | |
«Լացիոյի» հարձակվող Միրոսլավ Կլոզեն հայտարարել է, որ գոհ է իր պրոֆեսիոնալ կարիերայից. տեղեկացնում է գերմանական մամուլը: «Շատ երախտապարտ եմ «Կայզերսլաուտերնից» և «Վերդերից»: Ինչ վերաբերում է «Բավարիային», ապա այս ակումբում ես շատ բան եմ սովորել: 2007-ին հնարավորություն ունեի տեղափոխվել «Բարսելոնա»: Այս ակումբի համար ցանկանում է խաղալ յուրաքանչյուր ֆուտբոլիստ, քանի որ այն ցուցադրում է ֆուտբոլ, որի մասին կարելի է երազել: Սակայն արդյունքում տեղափոխվեցի «Բավարիա» և չեմ զղջում դրա համար: Դա լավագույն որոշումն էր»,-հայտարարել է Կլոզեն: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |