Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Գերմանիայի փոխչեմպիոն Մյունխենի Բավարիան արտագնա խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ ֆրանսիական Լիլի նկատմամբ: Մյունխենցիների հաղթական գնդակը 20-րդ րոպեին խփեց Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոմաս Մյուլերը, ով անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը: