12:48 ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ. ԲԱՎԱՐԻԱ -ՄԱՐՍԵԼ ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ | |
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ պատասխան խաղում Մյունխենի "Ալլիանց Արենա" մարզդաշտում Բավարիան կհյուրընկալի ֆրանսիական Մարսելին: Այս դիմակայությունում միանշանակ ֆավորիտը Բավարիան է, որը առաջին խաղում Մարսելի հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց ֆրնասիացիների դարպասը: Գերմանական ակումբին հաջորդ փուլ չանցնելու համար միայն հրաշքը կարող է խանգարել: Այդուհանդերձ մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը իր սաներին կոչ է արել չթուլանալ և հարյուր տոկոսով կենտրոնանալ առաջիկա խաղի վրա: "Գործը դեռ ավարտված չէ: Իհարկե առավելությունը մեր կողմն է: Մարսելում մեք երկու անպատասխան գնդակ ենք խփել: Մեր իրավիճակը հաստատուն է, բայց մենք հիշում ենք, թե Մարսելը ինչպես հաղթեց Բորուսիային, երբ խաղի ընթացքում պարտվում էր երկու գնդակի տարբերությամբ: Մենք մրցակցին մեծ հարգանքով ենք վերաբերվում, քանի որ գիտենք, թե նա ինչի է ընդունակ: Իմ թիմը հավաքված է և մտադիր է հաղթել այս խաղում Մրցակիցը կգնա վա-բանկի, քանի որ կորցնելու ոչինչ չունի: Մարելը խաղին լավ է պատրաստված, որովհետև հանգստյան օրերին ներքին առաջնությունում խաղ չի անցկացրել: Ամեն ինչ մեր ձեռքերում է և եթե չզիջենք, ապա կհայտնվենք կիսազրափակիչում: Մրցաշրջանի տվյալ ժամանակահատվածում ես ժամանակ չունեմ վեյելելու մեր խաղը: Մենք առջվա պես պայքարում ենք երեք մրցաշարերում",Հայնկեսի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: "Մեզ անհրաժեշտ է հավաքել մեր ողջ ուժերը: Նմանատիպ խաղը ինքնստինքայան ստիպում է թիմին համախմբվել: Սա մեր պատմական շանսն է: Ինձ պետք չէ խոսքեր գտնել իմ ֆուտբոլիսներին տրամադրելու համար, քանի որ նրանք քաջ գիտակցում են իրենց ինչ է սպասվում: Բավարիան մոտ է հաջորդ փուլի ուղեգիր ձեռք բերելուն, բայց մենք պետք է հավատանք մեր ուժերին: Մենք շարունակում ենք մնալ բարձր մակարդակի թիմ: Պետք է խաղալ հաճույքի համար` չնայած, որ առաջին խաղից հետո հեշտ չի լինելու: Պետք է համախմբել ողջ սկզբից մինչև վերջ գործել խելացիորեն: Իմ ֆուտբոլիստները այստեղ պետք է պատմություն կերտեն: Ընթացիկ մրցաշրջանում մենք Բորուսիային զիջելով երկու գնդակի տարբերությամբ կարողացանք արդյունքում հաղթել 3:2 հաշվով: Մեզ Ինտերի հետ դիմակայության ժամանակ նույնպես ֆավորիտ չէին համարում, բայց մենք հաղթեցինք նրանց: Մենք պետք է մարտնչենք մեր հեղինակության և նպատակի համար: Ամեն դեպքում մենք ձգտելու ենք հասնել լավ արդյունքի: Այս խաղարկություն հանդես գալ մեզ համար արդեն մեծ պատիվ է: Պետք չէ մոռանալ, թե որքան ակումբներ կցանկանաին վաղը հանդես գալ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում, բայց այդ պատիվը ընձեռվել է մեզ",Դեշամի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |