12:19 ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ.ԲԱՎԱՐԻԱՆ ՀԱՄԱՌ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՌԵԱԼԻՆ | |
Վերջապես կայացավ այդքան սպասված Բավարիա-Ռեալ դիմակայության առաջին մասը: Ինչպես և սպասվում էր հանդիպումը անցավ անչափ անզիջում և համառ պայքարում: Խաղի առաջին 13 րոպեն հյուրերը բավականին լավ անցկացրեցին: Ժոզե Մոուրինյոի սաներին պրեսինգի շնորհիվ մի պահ հաջողվել էր աքցանների մեջ առնել Բավարիայի ֆուտբոլիստներին: Առաջին վտանգավոր պահ ստեղծվեց հենց դաշտի տերերի դարպասի մոտ, երբ հարմարավետ դիրքից Բենզեմայի հարվածից հետո փայլուն գործեց Մանուել Նոյերը: Առաջին ահազանգը սթափեցրեց Բավարիային և անմիջապես գործի դրվեցին բավարական հզոր եզրեր, ուր Ռիբերին և Ռոբենը սկսեցին լարվածության մեջ պահել մադրիդցիների պաշտպաններին: Տանտերերի գործադրած ճնշումը արագորեն վերածվեց գոլի: Անկյունային խաղարկումից հետո խառնաշփոթ իրավիճակում, ամենից շուտ կողմնորոշվեց Ֆրանկ Ռիբերին և հուժկու հարվածով առաջ մղեց մյունխենցիներին: Հաջողությունից ոգևորված Բավարիան ամբողջովին տիրեց խաղային առավելությանը և դարպասը գրավելու ևս մի քանի հիանալի հնարավորություններ ստացավ: Դրվագներից մեկում նպաստավոր դիրքում հայտնված Մարիո Գոմեսի հարվածից հետո իր թիմին վերահաս գոլից փրկեց Կասիլիասը: Այդ րոպեներին Ռեալի գործողություններում ակնհայտորեն խուճապ էր նկատվում, բայց աստիճանաբար մադրիդցիները սկսեցին կարգավորվել: Առաջին խաղակեսի վերջնամասը ավելի հանգիստ տեպով անցավ և թիմերը ընդմիջման գնացին `1:0 հաշվով: Այդուհանդերձ երկրորդ խաղակեսի սկբնամասում կրքերը կրկին սկսեցին բորբոքվել, երբ Ռեալի կազմակերպած սուր հակագրոհի արդյունքում հյուրերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Մրցակցի տուգանային հրապարակում Շվայնշտայգերը պարզ իրավիճակում կորցրեց գնդակը` ինչից հետո ստեղծվեց պատասխան գնդակը: Կրիշտիանո Ռոնալդուի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Մեսութ Օզիլը: Բաց թողած գոլից հետո Բավարիան անցավ գհարձակման և վտանգավոր պահերը Ռեալի դարպասի մոտ սկսեցին հաճախակի բնույթ կրել: Որքան հանդիպումը մոտենում էր եզրագծին, այնքան Բավարիան ավելի էր մեծացնում ճնշումը: Մի քանի դրվագներում Մարիո Գոմեսը կարող էր առաջ մղել մյունխենցիներին, սակայն դրվագներից մեկում Սերխիո Ռամոսի անփույթ գործողության արդյունքում գերմանացին իրեն բնորոշ ոճով համարձակվեց մրցակցի դարպասը չգրավել երկու-երեք մետր հեռավորությունից: Այդուհանդերձ Բավարիայի գործադրած ջանքերը պասկվեցին հաջողությամբ հանդիպման վերջին րոպեին, երբ Ֆիլիպ Լահմի աջ եզրով գերազանց անցումից և ճգրիտ փոխանցումից հետո վերջիվերջո Գոմեսը գրավեց Կասիլիասի դարպասը` 2:1: Հանդիպման վերջնամասը բացի Բավարիայի խփած գոլից նաև նշանավորվեց Մարսելոյի կեղտոտ խաղով: Վերջինս միտումնավոր կերպով հետևից հարված հասցրեց Թոմաս Մյուլլերի ոտքերին: Բրազիլացու նյարդերը տվյալ իրաբիճակում ակնհայտորեն տեղի տվեցին: Միանշանակ Մարսելոն արժանի էր կարմիր քարտի, սակայն մրցավարը սահամանափակվեց դեղինով: Այսպիսով Բավարիան հաղթեց, սակայն դեռևս վաղ է խոսել դիմակայության հաղթողի մասին, քանի որ մեկ շաբաթ անց Մադրիդի "Սանտիագո Բերնաբեու" մարզադաշտում կկայանա պատասխան մրցավեճը, որտեղ անխոս Ռեալը կփորձի հետ բերել կորցրածը: Ինչ վերաբերվում է մյունխենցիներին, ապա գերմանացիները կմեկնեն Մադրիդ ստացած առավելությունը պահպանելու համար: "ԲԱՎԱՐԻԱ" - "ՌԵԱԼ" - 2:1 (1:0) Առաջին խաղակես
Երկրորդ խաղակես | |
|
Մեկնաբանություններ: 0 | |