14:49 Չեմպիոնների լիգա. Ֆավորիտը Մյունխենի Բավարիան է | |
Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 2013/14թթ. խաղարկության խմբային մրցաշարը: Աշխարհի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի հաղթողի կոչման համար պայքարելու են 18 երկրների 32 ակումբներ: Առաջատար բուքմեյքերական ընկերությունները, նոր խաղարկության ֆավորիտ են համարում Մյունխենի «Բավարիային», որը Չեմպիոնների լիգայի գործող հաղթողն է: Գերմանիայի չեմպիոնը նախորդ մրցաշրջանում հաջողության հասավ Յուպ Հայնկեսի գլխավորությամբ, իսկ նոր խաղարկությունում կփորձի տիտղոսը պահպանել Խոսեպ Գվարդիոլայի հետ, ով այս մրցաշարում հաղթելու փորձ ունի («Բարսելոնան» Գվարդիոլայի գլխավորությամբ երկու անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող): Ֆավորիտների շարքում երկրորդը կատալոնական «Բարսելոնան» է, իսկ լավագույն եռյակն եզրափակում է Մադրիդի «Ռեալը»: Դորտմունդի «Բորուսիան», որտեղ է ելույթ ունենում Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը, ընդամենը 9-րդ տեղում է, թեև նախորդ խաղարկությունում Կլոպի թիմը հասել էր մինչև եզրափակիչ: Armsport.am | |
|
Մեկնաբանություններ: 1 | ||||||
|