17:51 ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ."ՄԱՐՍԵԼ"-"ԲԱՎԱՐԻԱ" ԽԱՂԻՑ ԱՌԱՋ | |
Նախկինում "Մարսելն" ու "Բավարիան" միմյանց հետ երբեք չեն մրցել: Վերջին 6 մրցաշրջաններից 4-ում` "Բավարիան" կարողացել է հասնել քառորդ եզրափակիչ փուլ: Վերջին անգամ մյունխենցիները այս փուլում հանդես են եկել 2009/10 մրցաշրջանում, երբ Լուի վան Գալի գլխավորությամբ "Բավարիան" պայքարից դուրս թողեց "Մանչեսթեր Յունայթեդին": Երկու խաղերի արդյունքում գրանցվեց 4:4 հաշիվ, բայց մրցակցի հարկի տակ խփած գնդակի կանոնի համաձայն հաջորդ փուլ անցան մյունխենցիները: 1/8 եզրափակիչում մինչ "Բազելից" պարտություն կրելը, "Բավարիան" նախորդ արտագնա 9 հանդիպումներից 6-ում հաղթանականեր էր տոնել: Ինչ վերաբերվում է "Մարսելին", ապա ֆրանսիական ակումբը վերջին անգամ այս փուլում հանդես է եկել 1992/93 մրցաշրջանում, որի արդյունքում "Մարսելը" նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը: Ընթացիկ խաղարկության խմբային փուլում "Մարսելը" չնայած, որ սեփական հարկի տակ երկու պարտություն կրեց, այդուհանդերձ կարողացավ հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Չեմպիոնների լիգայի շրջանակում "Վելոդրոմ" մարզադաշտում ֆրանսիական ակումբը բավականին անհաջող է հանդես գալիս: Մինչ 1/8 եզրափակիչում "Ինտերի" հետ խաղը "Մարսելը" այստեղ վերջին 18 խաղերում կրել էր 9 պարտություն, իսկ 6-ում հաղթել էր: Այս ցուցանիշը Դիդեի Դեշամի սաները կարողացան բարելավել Ինտերի հետ խաղի ժամանակ, երբ հանդիպման վերջին րոպեին Անդրե Այուի խփած միակ գնդակի շնորհիվ կարողացան հաղթանակ տանել իտալական ակումբի նկատմամբ: Փոխարենը "Մարսելը" հաջող է հանդես գալիս արտագնա հանդիպումների ժամանակ: Խմբային փուլում "Մարսելը" հյուրընկալվելիս հաղթանակներ տոնեց Դորտմունդի "Բորուսիայի" և "Օլիմպիակոսի" նկատմամբ, իսկ "Արսենալի" հետ լոնդոնյան խաղում գրանցվեց գոլզուրկ ոչ-ոքի: Գերմանական ակումբների հետ Մարսելի "Օլիմպիկը" դրական բալանս ունի: 10 խաղերից 5-ում ֆրանսիական ակումբը հաղթանակի է հասել իսկ 3-ում պարտվել է: "Բավարիան" իր հերթին ֆրանսիական ակումբների հետ արտագնա խաղերում բացասական բալանս ունի: 13 խաղերից 3-ում հաղթանակի է հասել, իսկ 6-ում պարտվել ևս 4 խաղում գրանցել է ոչ-ոքի արդյունքն: Վերջին անգամ "Բավարիայի" ֆրանսիական մրցակիցը եղել է "Լիոնը": Թիմերը հանդիպեցին 09/10 մրցաշրջանում: "Բավարիան" սեփական հարկի տակ հաղթեց նվազագույն 1:0 հաշվով, իսկ հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ ուղարկեց Լիոնի "Օլիմպիկի" դարպասը: Ընդհանրապես "Բավարիան" ֆրանսիական ակումբների հետ երկխաղյա դիմակայություններում հանդիպել է 4 անգամ և 3 դեպքում հաջողությունը ուղեկցել է մյունխենյան ակումբին: Ընդ որում դրանցից 2-ը եղել են Չեմպիոնների գավաթի և ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչներ: 75/76 մրցաշրջանի Չեմպիոնների գավաթի եզրափակիչում Բավարիան պարտության մատնեց "Սենտ-Էտիենին" և նվաճեց գավաթը, իսկ 95/96 մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչում առավելության հասավ "Բորդոյի" նկատմամաբ: Հետաքրքիր փաստեր . Եվրոպական արենայում Մարսելի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի վերջին խաղը դարձավ ՉԼ 2000/2001 մրցաշրջանի եզրափակիչը, ուր Դեշամին "Վալենսիան" զիջեց "Բավարիային": .ՉԼ 1997/98 մրցաշրջանի եզրափակիչում "Յուվենտուսը" հետ Դեշամի հետ պարտվեց Յուպ Հայնկեսի գլխավորած Մադրիդի "Ռեալին": .Եվս մեկ անհաջող հանդիպում ֆրանսիացու համար դարձավ ՉԼ 1996/97 մրցաշրջանի մյունխենյան եզրափակիչը, ուր Դորտմունդի "Բորուսիան" պարտության մատնեց "Յուվենտուսին" .2005-2007 թթ. Ռիբերին հանդիսանալով Մարսելի "Օլիմպիկի" ֆուտբոլիստ երկու անգամ հասել է Ֆրանիսայի գավաթի եզրափակիչ: Մարսելցիների կազմում Ռիբերին անցկացրել է 60 հանդիպում և աչքի է ընկել 11 անգամ: • 2001-2004 թթ ընկած ժամանակահատվածում Բավարիայի ներկայիս ֆուտբոլիստ Դանիել վան Բույտենը պաշտպանել է Մարսելի գույները: Այս թիմի շարքերում նա անցկացրել է 76 հանդիպում և խփել է 12 գնդակ: .2000-2002 թթ Մարսելի կիսապաշտպան Ալու Դիարան "Բավարիայի" երկրորդ թիմի կազմում անցկացրել է 41 հանդիպում և դարձել է 5 գոլի հեղինակ: .Փետրվարի 29-ին կայացած Գերմանիա-Ֆրանսիա խաղի ժամանակ Ռիբերին,Դիարան,Վալբուենան և Ամալֆիտանոն ֆրանսիացիներին օգնեցին` 2:1 հաշվով հաղթանակ տանել գերմանացիների նկատմամբ : . Մարսելի հարձակվող Բրանդաոն և Բավարիայի կիսապաշտպան Տիմոշչուկը 2002 մինչ 2007 թթ իրար հետ հանդես են եկել Դոնեցկի "Շախտոյրի" կազմում: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |