20:38 ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԻՏԵԼ Է ՇՈՒՐՋ 200 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ | |
Ամբողջ աշխարհում Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը դիտում են շուրջ 200-300 միլիոն մարդ: Հայաստանում այս տարի ՉԼ եզրափակիչը դիտողների քանակը կազմել է այդ պահի հեռուստալսարանի շուրջ 50%-ը: ՉԼ-ի եզրափակիչ խաղերը համարվում են ամենահայտնի սպորտային իրադարձություններից մեկը: Վերջին տարիներին դրանք կարելի է դիտել աշխարհի գրեթե բոլոր ծայրերում, քանի որ համապատասխան հեռարձակումն իրականացվում է բոլոր մայրցամաքների շուրջ 200 երկրներում: Բացառություն չէ նաև Հայաստանը, որտեղ այս տարի այն ցուցադրելու իրավունքը գնել էր «Արմենիա TV» հեռուստաընկերությունը: ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Մեր երկրում մայիսի 26-ին կայացած «Բավարիա» – «Բորուսիա Դ» եզրափակիչ հանդիպումը հեռուստաէկրանների մոտ է հավաքել 197.000 մարդու: Երևանում այն դիտել է 137.300 մարդ: Սա իրականում լուրջ ցուցանիշ է հայաստանյան հեռուստալսարանի համար, քանի որ միայն Երևանում այն կազմում է դիտողների շուրջ 50 տոկոսը: Ի դեպ, ռուսական հեղինակավոր championat.com կայքը միջազգային հետազոտական ընկերության հետ համատեղ անցկացրել էր Եվրոպայի հեռուստալսարանի մոնիթորինգ: ՖՈՒՏԲՈԼ 365-ի խնդրանքով նրանք մեզ տրամադրեցին Հայաստանին վերաբերող թվերը: Ըստ նրանց տվյալների՝ այն կազմում է 215,000 մարդ, որը շատ մոտ է «Արմենիա TV»-ի թվերին: Ըստ հետազոտողների՝ սովորաբար մի քանի տոկոս կազմում է արբանյակային ալիքներով դիտող հեռուստալսարանը: Ըստ մեր գործընկերների՝ Հայաստանում ՉԼ եզրափակիչ խաղը դիտած հեռուստալսարանը 2 անգամ գերազանցում է միջին եվրոպական ցուցանիշը: ԵՎՐՈՊԱՅՈՒՄ Եվրոպայում գլխավոր ակումբային մրցամարտին հետևել է շուրջ 150 մլն բնակիչ: Ահա վերջին 100-ամյակում ՉԼ-ի հեռուստալսարանի առավելագույն քանակը Եվրոպայում: Բարսելոնա – ՄՅՈՒ (2011թ.) – 130 մլն մարդ ՄՅՈՒ – Չելսի (2008թ.) – 125 մլն մարդ Բարսելոնա – Արսենալ (2006թ.) – 115 մլն մարդ ԱՇԽԱՐՀՈՒՄ Վիճակագրությունն ամբողջական դարձնելու համար նշենք նաև, որ ողջ աշխարհում «Բավարիա» – «Բորուսիա Դ» խաղը հեռուստաէկրաններին է գամել 225 մլն մարդու: Հենց քաղաքացիների այս քանակը, անկախ երկիր մոլորակում իրենց գտնվելու վայրից, հետևել է երկու գերմանական ակումբների պայքարին…. Ահա վերջին 100-ամյակում ՉԼ-ի հեռուստալսարանի առավելագույն քանակը՝ աշխարհով մեկ: Բարսելոնա – ՄՅՈՒ (2011թ.) – 305 մլն մարդ Բարսելոնա – ՄՅՈՒ (2009թ.) – 275 մլն մարդ Բավարիա – Չելսի (2012թ.) – 270 մլն մարդ $IMAGE1$ Football365.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |