12:22 ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԿԴԻՏԵՆ ԵՐԿՈՒ ՄԱՐԶԱԴԱՇՏԵՐՈՒՄ | |
Պատմության մեջ առաջին անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի զանգվածային ցուցադրությունը կկայանա 69,250 հադիսական տարողություն ունեցող մարզադաշտում: Այն կկայանա Մյունխենի Բավարիայի նախկին` «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում: Չեմպիոնների լիգայի եզրափակիչում մայիսի 19-ին Մյունխենում հանդիպելու են «Բավարիան» և Լոնդոնի «Չելսին»: «Օլիմպիաշտադիոնը» գտնվում է «Ալիանց Արենայից» 8 կմ հեռավորության վրա: «Օլիմպիաշտադիոնի» մուտքի տոմսի արժեքն է լինելու 5 եվրո, իսկ արդյունքում ստացված գումարը հատկացվելու է կազմակերպչական և ադմինիստրատիվ ծախսերի իրականացմանը և անվտանգության ապահովմանը:Ընդ որում մեկ անձը առավելագույնը կարող է ձեռք բերել 4 տոմս: Նշենք, որ Բավարիան մինչ 2005 թվականը իր տնային հանդիպումները անցկացնում էր «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում, իսկ 2005-ից սկսաց Բավարիան հանդես է գալիս նորակառույց «Ալիանց Արենա» մարզադաշտում: | |
|
Մեկնաբանություններ: 2 | |||||||
|