01:50 ՑՆԾՈՒԹՅՈՒՆ.ԲԱՎԱՐԻԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ Է | |
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում «Բավարիա»-ն երկրորդ անգամ ջախջախեց «Բարսելոնա»-ին և երկու խաղերի արդյունքում իսպանական ակումբին հաղթեց 7:0 հաշվով: Ի տարբերություն առաջին խաղի, այս անգամ Յուպ Հայնկեսի սաները բավարարվեցին խփած երեք գնդակով: Կատալոնյան ակումբը անփառունակ կերպով հրաժեշտ է տվեց Չեմպիոնների լիգային: Երկրորդ խաղակեսում ջախջախման սկիզբը դրեց Ռոբենը, ով 49-րդ րոպեին իրեն բնորոշ ոճով ձեռնունայն թողեց Վալդեսին: 72-րդ րոպեին Ռիբերի կատարած փոխանցումից հետո Պիկեն պատահմամաբ գնդակը ուղարկեց սեփական դարպասը: 76-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Թոմաս Մյուլլերը: Այսպիսով մայսիսի 25-ին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում միմյանց հետ կհանդիպեն երկու գերմանական ակումբներ` «Բավարիա» - «Բորուսիա Դորտմունդ»: «Բարսելոնա» – «Բավարիա»` 0:3 գոլեր` Ռոբեն 49', Պիկե 72 ինք, Մյուլլեր 76' | |
|
Մեկնաբանություններ: 0 | |