11:47 ՈՒՐԱԽ ԿԼԻՆԵՄ, ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՐԲ ՏԻՏՂՈՍՆԵՐ ԿՆՎԱՃԵՆՔ. ԴԱՆՏԵ | |
Բավարիայի բրազիլացի պաշտպան Դանտեն հայտարարել է, որ նա դեռևս ոչինիչ չի արել իր ակումբի համար: Ֆուտբոլիստը ընդգծել է, որ իսկական ուրախություն կզգա այն ժամանակ, երբ թիմը կնվաճի տիտղոսներ: "Ես դեռևս ոչինչ չեմ արել թիմի համար: Ընդգծում եմ, ոչինչ.. Այն ժամանակ, երբ մեր թիմը կհասնի իր նպատակներին, իսկ դրանք տիտղոսներն են, ապա այդ ժամանակ բավարարված կզգամ: Պետք է ասել, որ ես երբեք ինձանից գոհ չեմ լինում 100 տոկոսով: Ես շատ ինքնաքննադատ եմ",- հայտարարել է Դանտեն: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |