18:57 ԴԱՆՏԵ "ԼԵԶՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԻՆՏԵԳՐՎԵԼՈՒ ԳՈՐԾԻՔՆ Է" | |
Բավարիայի պաշտպան Դանտեն գտնում է, որ արտասահմանում հասարակության հետ ինտեգրվելը բավական շատ բարդ գործընթաց է: "Հասարակությունը մեզ տեսնում է հեռուստացույցով, հետաքրքրվում է թե որքան շատ ենք մենք վաստակում, իմանում է թե ինչ մեքենաներ ենք մենք վարում: Բայց այդ ամենի համար մենք բարդ ճանապարհ ենք անցնում: Իմ մայրիկը հանդիպես դժվարությունների, երբ եկել էր ինձ այցելության Գերմանիա: Նա ցանկանում էր խանութից հաց գնել, սակայն չկարողացավ դա անել: Գերմանիայում ինտեգրվելու լավագույն գործիքը լեզվի իմացությունն է: Ես իմ աղջկան ուղարկել եմ գերմանական դպրոց, այժմ նա ինձանից լավ է տիրապետում գերմաներենին: Խոսելիս չպետք է վախենալ սխալվելուց, դա բնական երևույթ է: Ես այդպես էլ անում եմ " - նշել է Դանտեն:
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |