11:10 ԴԱՏԱԽԱՂԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՊԱՏԺԻ ՇԱԿԻՐԻԻՆ ԵՎ ՄԱՆՋՈՒԿԻՉԻՆ | |
Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներ Մարիո Մանջուկիչն ու Ջերդան Շաչիրին չեն պատժվի «Նյուրնբերգի» դարպասը խփած գոլերից մեկը յուրահատուկ կերպով տոնելու համար։ Հաղորդում է Goal.com-ը։ Հիշեցնենք, որ այդ խաղում աչքի ընկած Մանջուկիչը գոլը տոնելիս իբր պատիվ է տվել վերջերս ազատ արձակված խորվաթ գեներալներ Անտե Գոտովինային և Մլադեն Մարկաչին։ Մանջուկիչին միացել է նաև Շաչիրին։ «Հաշվի առնելով միջադեպի ողջ լրջությունը՝ պետք է հայտնենք, որ, այնուամենայնիվ, չկան հիմքեր ենթադրելու, որ ֆուտբոլիստները ցանկացել են ցուցադրել արգելված նացիստական ժեստը», – ասվում է Գերմանիայի դատախազության տարածած հայտարարության մեջ։ Sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |