11:42 ԴԵ ՅՈՆԳԸ ԺԱՄԱՆԵԼ Է ՄՅՈՒՆԽԵՆ | |
Հայտնի է, որ Մյունխենի Բավարիան հենակետային կիսապաշտպանի փնտրտուքների մեջ է: Մյունխենյան ակումբի անհաջող փորձերից հետո` կապված Բենդերի և Մարտինեսի ձեռքբերման հետ, Բավարիան ցանկանում է ձեռք բերել Մանչեստեր Սիթիի հենակետային կիսապաշտպան Նայջել Դե Յոնգին: Գերմանական մամուլի տեղեկացմամբ Դե Յոնգը այժմ գտնվում է Մյունխենում, որպեսզի քննարկի իր տեղափոխման հետ կապված հարցերը: Նշենք, որ Դե Յոնգի պայմանագիրը քաղաքայինների հետ ավարտվում է 2013թ.: Կցորդներ: Նկարներ 1 | |
|
Մեկնաբանություններ: 0 | |