14:34 ԴԵ ՅՈՆԳԸ ՇՈՒՏՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԲԱՎԱՐԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ | |
"Մանչեսթեր Սիթիի" կիսապաշտպան Նայջել դե Յոնգը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հայտնվել Մյունխենի "Բավարիայում": Ֆուտբոլիստի պայամանգրի ժամկետը անգլիական ակումբի հետ լրանում է 1 տարուց: "Քաղաքայինները" դեռևս չեն ցանկանում դե Յոնգի հետ երկարաձգել պայմանագրի ժամկետը: Այդպիոսվ հոլանդացի կիսապաշտպանի տրանսֆերի հավանականությունը բավականին մեծ է: Դե Յոնգին իր շարքերում տեսնելու գլխավոր թեկնածուներից մեկը "Բավարիան" է: Հոլանդական լրատվամիջոցների փոխանցմամբ մյունխենյան ակումբի ներկայացուցիչները արդեն գտնվում են Մանչեսթերում և բանակցում են ֆուտբոլիստի հավանական ձեռքբերման շուրջ: Գործարքի ֆինանսական կողմի մասին դեռևս ոչ մի տեղեկություն չի հրապարակվում: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |