12:56 ԵՍ ԲԱՐԴ ՄԱՐԴ ՉԵՄ, ՊԱՐԶԱՊԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ԽԱՂԱԼ. ՌՈԲԵՆ | |
Բավարիայի կիսապաշտպան Արիեն Ռոբենը համաձայն չէ մարդկանց այն տեսակետի հետ, ովքեր նրան համարում են բարդ անձնավորութուն: Հոլանդացի ֆուտբոլիստը հերթական անգամ արժանացել է քննադատության, երբ բացեիբաց բողոքել է իրեն քիչ խաղային ժամանակ տրամադրելու վերաբերյալ: Սակայն Բունդեսլիգայի 21-րդ տուրում Շալկե 04-ի հետ խաղում հոլանդացին խաղադաշտ էր դուրս եկել հիմնական կազմում: "Ես բարդ մարդ չեմ, պազրապես ես ցանկանում եմ խաղալ: Իսկ երբ դու զրկված ես լինում խաղային պրակտիկայից, ապա բնականաբար հիասթափություն ես ապրում: Սակայն ես ավելի շատ ցանկանում եմ կենտրոնանալ թիմի վրա, այլ ոչ թե առանձին խաղացողի",-ասել է Ռոբենը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |