10:36 ԵՍ ԹՈՒՅԼ ՉԵՄ ՏԱ ՎԻՐԱՎՈՐԵԼ ՎԱՆ ԳԱԼԻՆ. ՄՅՈՒԼԼԵՐ | |
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը հանդես է եկել թիմի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալի պաշտպանությամբ։ Հաղորդում է Bild-ը։ Հիշեցնենք, որ վերջերս հոլանդացի մասնագետը հայտարարել էր, որ կվերադառնար «Բավարիա», եթե ակումբի նախագահը չլիներ Ուլի Հյոնեսը։ Եվ այս հայտարարությանը հետևել են գերմանական ակումբի նախագահի և այլ ներկայացուցիչների մեղադրանքները՝ արդեն Վան Գալի հասցեին։ «Ես թույլ չեմ տա, որ վիրավորեն Վան Գալին։ Նա հիանալի մասնագետ է, ով փայլուն ֆուտբոլային փիլիսոփայություն ունի և դա սովորեցնում է իր ֆուտբոլիստներին։ Կարծում եմ, որ նա ինձ և թիմակիցներիս համար շատ բան է արել», – ասել է Մյուլլերը։ Sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |