12:47 ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՁԵՌՆԱԲԱՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ | |
Ընթացիկ շաբաթվա ընթացքում վերսկսվեցին եվրագավաթների փլեյ-օֆֆ փուլերը և գերմանական յոթ ներկայացուցիչներից `հինգը ներգրավվեցին պայքարի մեջ, որից մեկը Չեմպիոնների լիգայում, իսկ մնացած չորսը` Եվրոպայի լիգայի խաղարկությունում: Առաջ անցնելով փաստենք, որ հինգ ակումբներից ոչ մեկին չհաջողվեց առաջին խաղերում առավելության հասնել իրենց մրցակիցների նկատմամբ և նույնիսկ առաջին խաղերից հետո գերմանական ակումբների մեծամասնությունը հայտնվեցին ծանր կացության մեջ: Եթե Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի`Չեպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Դորտմունդի Բորուսիան Շախտյորի հետ արտագնա խաղում(2:2) կարողացավ, ինչ-որ տեղ դրական արդյունք ապահովել պատասխան խաղից առաջ, ապա Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում` Լևերկուզենի Բայերը, Հաննովերը, Շտուտգարտը և Մյունխենգլադբախի Բորուսիան չափազանց անհաջող հանդես եկան: Բայերը սեփական հարկի տակ չնայած, որ մեծ առավելություն ուներ Բենֆիկայի նկատմամբ, բայց արդյունքում պարտվեց`0:1 հաշվով: Հաննովերը, որը Մոկսվայում Անժիի հետ խաղում առաջին հաշվի մեջ առաջ անցավ, արդյունքում զիջեց մրցակցին`3:1 հաշվով: Շտուտգարտը, որ չափազանց վատ մարզավիճակում է գտնվում ներկա պահին, սեփական դաշտում բելգիական Գենկի հետ խաղում չկարողացավ պահպանել նվազագույն հաշվով առավելությունը: Խաղի 91-րդ րոպեին բելգիացիները խփեցին պատասխան գնդակը և պատասխան խաղից առաջ լավ շանս ստացան: Եվ վերջապես թրիլերային սցենարով ընթացած` Բորուսիա Մյունխենգլադբախ - Լացիո խաղում գրանցվեց մարտական ոչ-ոքի`3:3, որը հաջորդ փուլ անցնելու համար ավելի լավ շանսեր է թողնում իտալական ակումբին: Նման անհաջող ելույթների հիմքում առաջին հերթին ընկած է գերմանական ակումբների անհաշվենկատ խաղը հատկապես պաշտպանությունում: Զարմանալի է, որ 5 խաղում 5 ակումբներն էլ չկարողացան խաղալ հաշվի վրա: խփում են որքան անհրաշեժտ է և ձեռնաբացորեն ընդունում են այնքան, որքան որ պետք չէ: Հատկանշական է, որ Շտուտգարտն ու Մյունխենգլադբախի Բորուսիան հաղթանակները ձեռքներից բաց թողեցին խաղին ավելացրած լրացուցիչ վերջին րոպեներին: Սա իհարկե պատահականություն համարել չի կարելի, եթե հաշվի առնենք, որ Բունդեսլիգայում մրցավարները հազվադեպ են խաղին լրացուցիչ րոպե ավելացնում գումարած: Այն, որ գերմանական ակումբները ուժեղ մրցակիցներ են դրանում ոչ մի կասկած, սակայն վերջին խաղերը ցույց տվեցին, որ Բունդեսլիգայի ներկայացուցիչները չեն կարողանում իրենց խաղային պոտենցիալը և ուժեր ճիշտ տեղաբաշխել: Գերմանացիները վերջին 5 խաղերում իրենց ձեռնբացության զոհը դարձան: Գլխավորը գերմանական ակումբները պետք է զատեն եվրագավաթային ելույթները ներքին առաջնության ելույթներից և եթե նրանք կարողանան նույն մրցակիցների հետ պատասխան խաղերում հուսալի գործել պաշտպանությունում , ապա միանշանակ բոլոր Բունդեսլիգայի ներկայացուցիչները հաջորդ փուլ անցնելու իրական հնարավորություններ կստանան: Սխալների ուղղման համար ընդամենը մեկ շաբաթ կա… Հաջորդ շաբաթ պայքարի մեջ կներգրավվեն նաև Չեմպիոնների լիգայում հանդես եկող մնացած երկու ակումբները` Շալկե 04-ը և Բավարիան:Բունդեսլիգայի առաջատարը Լոնդոնում կմրցի Արսենալի հետ , իսկ Շալկե 04-ը Ստամբուլում ուժերը կչափի Գալաթասարայի հետ: Արտակ Վահանսարյան | |
|
Մեկնաբանություններ: 0 | |