17:05 ԵԶՐԱՓԱԿՉԻՑ ԱՌԱՋ ՉԵԼՍԻՆ ԵՎ ԲԱՎԱՐԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՈՐԱԿԱԶՐԿՈՒՄՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼ | |
"Չելսին" և "Բավարիան" համատեղ ուժերով ցանկանում են չեղյալ համարել երկու թիմերի 7 ֆուտբոլիստների որակազրկումները, որոնք ստացած մեկ կարմիր և 6 դեղին քարտերի պատճառով ստիպված կլինեն բաց թողնել եզրափակիչ հանդիպումը: Հինգշաբթի օրը ՖԻՖԱ-ն խնդրել էր ՈՒԵՖԱ-ին եզրափակչից առաջ չեղյալ համարել 6 ֆուտբոլիստների որակազրկումները և հնարավորթւոյուն ընձեռել նրանց մասնակցել որոշիչ խաղին: Սակայն Եվրոպական ֆուտբոլի ղեկավար ամրինները մերժել էին ՖԻՖԱ-ի խնդրանքը` ընդգծելով, որ խաղարկության կանոները սահմանվում են մրցաշրջանից առաջ: "Եթե որակազրկումները չեղյալ համարելու թեկուզ նվազագույն հնարավորթյուն առաջանա, ապա մենք անկասկած կօգտվենք դրանից: Բայց ես կարծում եմ , որ դա չափազանց դժվար կլինի",-նշել է Չելսիի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոբերտո դի Մատեոն:"Չելսին" "Բարսելոնայի" հետ պատասխան խաղում որակազրկումների պատճառով կորցրեց պաշտպաններ` Բրանսիլավ Իվանովիչին, Ջոն Թերիին, կիսապաշտպաններ` Ռամիրեսին և Ռաուլ Մեյրելեշին, իսկ "Բավարիան" "Ռեալի" հետ խաղում նույն պատճառով զրկվեց պաշտպան` Հոլգեր Բադշտուբերից և կիսապաշտպաններ` Դավիդ Ալաբայից ու Լուիս Գուստավոյից: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայսիս 19-ին` Մյունխենի "Ալիանց Արենա" մարզադաշտում: | |
|
Մեկնաբանություններ: 1 | ||||||
|