22:38 ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ԵՐԿՐՊԱԳԵԼՈՒ ԵՄ ԲԱՎԱՐԻԱՅԻՆ. ԱԴԼԵՐ | |
Գերմանիայի հավաքականի և «Համբուրգ»-ի դարպասպահ Ռենե Ադլերը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ` «Բորուսիա» - «Բավարիա» խաղից առաջ հայտարարել է, որ երկրպագելու է «Բավարիա»-ին: «Հիանալի կլինի, եթե «Բավարիա»-ն հաղթի եզրափակիչում: Դրանից կշահի ողջ գերմանական ֆուտբոլը: Նախորդ տարվա եզրափակչին ես Մյունխենում էի և մեծ հիասթափություն ապրեցի կատարվածից: Կարող եմ պատկերացնել, թե ինչ ապրումներ ունեցան այդ ժամանակ «Բավարիա»-ի ֆուտբոլիստները: Որպես Գերմանիայի հավաքականի խաղընկեր ես չեմ ցանկանում, որպեսի դա կրկնվի: Այդուհանդերձ «Բորուսիա»-ի հարձակվողական ֆուտբոլն էլ է ինձ դուր գալիս», - Ադլերի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |