15:05 ֆան ակումբի նախագահի ամանորյա շնորհավորանքը | |
Սիրելի «բավարացիներ», ավարտին է մոտենում 2013 թվականը և այն երկար կմնա «Բավարիա»-ի երկրպագուների հիշողություններում, քանի որ անցնող տարին փառահեղ ստացվեց մեր սիրելի ակումբի համար: 2013 թվականը ֆուտբոլային աշխարհում նշանավորվեց, որպես «Բավարիա»-ի գերիշխանության տարի: Մյունխենցիները վերջին 4 տարում երեք անգամ դուրս եկան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և վերջապես երրորդ փորձից կարողացան նվաճել բաղձալի տիտղոսը: Նախորդ երկու պարտված եզրափակիչները ավելի ուժեղ դարձրեցին «Բավարիա»-ին: 2012/2013 մրցաշրջանում «Բավարիա»-ն նման էր «վիրավոր գազանի», որը իր ճանապարհին հոշոտում էր բոլոր մրցակիցներին: Մյունխենցիները դաժան հաշվեհարդար տեսան ժամանակին իրենց «վիրավորած» մրցակիցների նկատմամբ և փառահեղ կերպով բազմեցին համաշխարհային ֆուտբոլի գահաթոռին: Արդյունքում մյունխենյան ակումբը տարին ավարտեց նվաճած 5 տիտղոսով` 1.Գերմանիայի չեմպիոն 2.Գերմանիայի գավաթակիր 3.Չեմպիոնների լիգայի գավաթակիր 4.ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր 5.Աշխարհի ակումբային չեմպիոն Նոր տարվա նախաշեմին, ամփոփելով անցնող տարվա արդյունքները, լցվենք լավատեսությամբ և հուսանք, որ այս ակընթարթները երկարատև կլինեն:Ցանկանում եմ ձեզ խաղաղություն, համերաշխություն, սեր ձեր ընտանիքներում: «Բավարիա»-ի առաջին հայկական ֆան ակումբի հիմնադիր նախագահ` Արտակ Վահանսարյան | |
|
Մեկնաբանություններ: 0 | |