12:43 ՌԵԿՈՐԴԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԼԻԱԿԱՏԱՐ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ | |
Այսօր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակում Արսենալի հետ կայանալիք պատասխան խաղից առաջ Բավարիան պատրաստվում է շարունակել տնային խաղերում անպարտելի խաղերի շարքը և այդ առումով բարելավել վիճակագրական տվյալները: Բավարիան Չեմպիոնների լիգայի 82 խաղում սեփական հարկի տակ պարտվել է 9 անգամ: Միլանից և Բորդոյից միևնույն 0:2-ական հաշվով պարտությունները մյունխենցիների համար ամենախոշորներն են: Այսօր Արսենալին Բավարիայի արգելքը հաղթահարելու համար անհրաժեշտ է Մյունխենում հաղթել երեք գնդակի տարբերությամբը, ինչը գործնականորեն անհնարին է: Ահա և այն 9 խաղերը, որի շրջանակում Բավարիան ՉԼ շրջանակում պարտվել է սեփական հարկի տակ կայացած խաղերում: Հատկանշական է, որ այդ 9 հանդիպումներից 7-ը Բավարիան կրել է վերջին տասնամյակում: 23.11.1994 - Խմբային փուլ. "Բավարիա" - "ՊՍԺ" 0:1 12.10.1997 - Խմբային փուլ. "Բավարիա" - "Գյոթեբորգ" 0:1 18.09.2002 - Խմբային փուլ. "Բավարիա" - "Դեպորտիվո" 2:3 01.10.2002 - Խմբային փուլ. "Բավարիա" - "Միլան" 1:2 05.11.2003 - Խմբային փուլ. "Բավարիա" - "Լիոն" 1:2 03.11.2004 - Խմբային փուլ. "Բավարիա" - "Յուվենտուս" 0:1 11.04.2007 - 1/8 եզրափակիչ. "Բավարիա" - "Միլան" 0:2 03.11.2009 - Խմբային փուլ. "Բավարիա" - "Բորդո" 0:2 15.03.2011 - 1/8 եզրափակիչ. "Բավարիա" - "Ինտեր" 2:3
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |