15:23 ՖԻԼԻՊ ԼԱՀՄ." ՉԼ ԵԶՐԱՓԱԿՉԻՑ ԱՌԱՋ ԼԱՎ ԿԱՆԽԱԶԳԱՑՈՒՄ ՈՒՆԵՄ" | |
Բավարիայի ավագ Ֆիլիպ Լահմը ցանկանում է հաղթել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Լահմը մի քանի անգամ արդեն հայտնվել է հաղթանակից մեկ քայլ առաջ, սակայն հաջողությունը անփոփոխ երես է թեքել նրանից և նրա թիմերից: 2010 թ ՉԼ եզրափակիչում Ինտերից, Եվրո 2008-ի եզրափակիչում Իսպանիայից և ԱԱ 2010 թ կրկին Իսպանիայի հավաքականից կիսաեզրափակիչում կրած պարտությունները Լահմը չի մոռացել և հուսով է, որ այս անգամ հաջողությունը իր թիմի կողմն է լինելու: "Ես լավ կանխազգացում ունեմ: 2010 թվականին մենք չէին հավատում, որ կարող ենք եզրափակիչում հաղթել Ինտերին: Այժմ մենք ավելի մոտիվացված և ուժեղ ենք դարձել քան այն ժամանակ: Բոլորս էլ հավատում ենք, որ տիտղոսը մերն է լինելու",-կարծում է Բավարիայի պաշտպանը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |