20:21 ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԻՆՏԵԳՐՄԱՆԸ | |
Բունդեսլիգայի 3-րդ տուրում գերմանական 18 ակումբների մարզաշապիկների վրա գրված էր "գնա քո ճանապարհով" գրությունը: Այդ ակցիան ուղղված է արտերկրացի ֆուտբոլիստների պաշտպանությանը: "Այս ակցիան չպետք է դառնա պարզապես շոու: Բոլոր ակումբները պետք է այս հարցում հանդես գան միաձայն: Եթե ֆուտբոլիստի հասցեին արվում է ռասայական վիրավորանք, ապա այդ վիրավորողին պետք է պատժել: Պետք է ամբողջ ֆուտբոլային աշխարհը պայքարի ռասիզմի դեմ" - նշել է Ուլի Հյոնեսը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |