12:47 ԳԵՐՄԱՆԻԱ - ՀՈՒՆԱՍՏԱՆ ԽԱՂԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ | |
Այսօր կկայանա Եվրո 2012-ի քառորդ եզրափակիչ փուլի երկրորդ հանդիպումը: Լեհաստանի Գդանսկ քաղաքում տեղակայված "Գդանսկ Արենա" մարզադաշտում կմրցեն Գերմանիայի և Հունաստանի ազգային հավաքականները: Ընթացիկ առաջնության ժամանակ Յոահիմ Լյովը մեկ անգամ է փոփոխություն կատարել կազմի մեջ և դա եղել է խմբային փուլում Բոատենգի որակազրկման հետևանքով: Ամենայն հավանականությամբ Լյովը խաղադաշտ դուրս կբերի այն կազմը, որով Գերմանիան խաղաց խմբային փուլի առաջին երկու խաղերում: Տեսականորեն կարելի է ասել, որ Պոդոլսկուն կարող է փոխարինել Շյուռլեն, իսկ Գոմեսին` Կլոզեն,սական դա դժվար, թե Լյովը փոփոխի հաղթական կազմը: Թեթևակի վնասվածք ուներ Շվայնշտայգերը, սակայն առաջատար կիսապաշտպանը արդեն շարքում է և պատրաստ է խաղալ: Որակազրկումից հետո կազմ կվերադառնա Բոատենգը: Ինչ վերաբերվում է Հունաստանի հավաքականին, ապա պետք է ասել, որ նրանց մոտ կադրային խնդիրները դեռևս ի հայտ են եկել խմբաային փուլի առաջին խաղից: Այսօրվա խաղում հույների համար ամենամեծ կորուստը իհարկե թիմի ավագ և առաջատար Կարագունիսի բացակայությունն է: Հանդիպում բաց կթողնեն նաև վնասվածքներ ստացած Խալկիասն ու Ա.Պապադոպուլոսը: Եթե Ֆերնանդու Սանտուշը երկու վնասվածք ստացած ֆուտբոլիստներին համարժեք փոխարինողներ կարող է գտնել, ապա Կարագունիսի բացակայության հետ կապված նա խնդիրներ կունենա, քանի որ պահեստայինների կազմում նման փորձառու և ընդունակ ֆուտբոլիստ պարզապես չկա: Կարագունիսին կարող են փոխարինել Մակոս կամ Ֆոտակիսը: Մակոսը ավելի պաշտպանողական ֆուտբոլիստ է, իսկ ահա Ֆոտակիսը ավելի շատ է սիրում գրոհներին միանալ: Նախնական կազմեր` ԳԵՐՄԱՆԻԱ: Նոյեր - Բոատենգ, Հումելս, Բադշտուբեր, Լահմ - Խեդիրա, Շվայնշտայգեր - Մյուլլեր, Օզիլ, Պոդոլսկու - Գոմես ՀՈՒՆԱՍՏԱՆ: Սիֆակիս - Թորոսիդիս, Պապաստապուլոս, Կ.Պապադոպուլոս, Ցավելաս - Կացուրանիս, Մանիատիս, Ֆոտակիս - Սալպինգիդիս, Գեկաս, Սամարաս Խաղից առաջ Յոհաիմ Լյով, Գերմանիա հավաքականի գլխավոր մարզիչ: "Շատ դժվար խաղ է լինելու: Հույները մտադիր են պաշտպանել ողջ տարածությունը:Նրանք շատ ամուր թիմ ունեն: Վտանգավոր պահեր կստեղծենք, եթե մրցակցի տուգանայինի մատույցներում գործենք առավելագույն արագություներով": ֆերնանդու Սանտուշ, Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ: "Մի մոռացեք, որ Գերմանիայի հավաքականը ֆավորիտ է համարվում ոչ միայն մեզ հետ խաղում, այլև ողջ առաջնությունում: Այդուհանդերձ մենք այստեղ ենք ոչ արձակուրդների պատրվագով:Մենք այստեղ ենք եկել լուծելու մեր սեփական խնդիրները և վաղը կձգտենք մեր հնարավորությունների առավելագույն մակարդակով գործել": Մանուել Նոյեր, Գերմանիայի հավաքականի դարպասպահը: "Հունաստանի հավաքականին գիտենք, ինչպես ագրեսիվ ֆուտբոլ ցուցադրող թիմի: Նրանք լավ են գործում պաշտպանությունում և խաղում են հավաքված: Հույները հատկապես ուժեղ են ստանդարտ դիրքերի խաղարկությունների ժամանակ: Մենք պետք է պատրաստ լինենք": Սոկրատիս Պապաստոպուլոս, Հունաստանի հավաքականի պաշտպան: "Կարծում եմ թիմի բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են խաղալ իրենց հնարավորությունների առավելագույն մակարդակով: Մենք վախենալու ոչինչ չունենք: Սամի Խեդիրա, Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան: "Եթե մենք դիրքային գրոհներով փորձենք գործել, ապա մեզ մոտ լուրջ խնդիրներ կլինեն: Հույների պաշտպանությունը ճեղքելը շատ դժվար է, բայց ես հավատում եմ, որ մենք դա անելու համար անհրաժեշտ "գործիքները" կունենանք: Գերմանիա - Հունաստան դիմակայությունների վիճակագրություն` Թիմերի միջև անցկացվել է 8 հանդիպում: +5=3-0 17:7 պաշտոնական: +4=3-0 14:6 - Մրցաշարերի եզրափակիչ փուլերում թիմերը մրցել են մեկ անգամ: Եվրո 1980-ի ժամանակ Գերմանիան և Հունաստանը հանդիպել խմբային փուլուև այդ հանդիպումը ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի արդյուքնով: - Վերջին անգամ թիմերը հանդիպել են 2002 ԱԱ ընտրական փուլում: Երկու դեպքում էլ գերմանիան հաղթել է` 2:0 և 4:2: Հետաքրքիր փաստեր - Գերմանիայի հավաքականը ընթացիկ առաջնության միակ թիմն է, որը հաղթել է խմբային փուլի երեք հանդիպումներում(3-ը խմբում և 10-ը ընտրական փուլում): - Հունաստանը վերջին 13 հանդիպումներում միայն մեկ պարտություն է կրել: - Հունաստանի հավաքականը վերջին 8 հանդիպումների ընթացքում պարտադիր կերպով խփել է մոկ գոլ: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |