13:01 ԳԵՐՄԱՆԻԱ - ԻՏԱԼԻԱ. ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՀԻՑ ԺԱՄԵՐ ԱՌԱՋ | |
Այսօր հայտնի կդառնա 2012 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչի երկրորդ
մասնակցի անունը: Աշխարհի երկու ֆուտբոլային մեծագույն հավաքականներ
հանդիսացող Գերմանիան և Իտալիան կպարզեն եզրափակչի երկրորդ մասնակցի
անունը: Ում հետ կմրցի Իսպանիան` Գերմանիայի՞, թ՞ե Իտալիայի հետ: Թերևս շատ
են կարծիքները, որ այս դիմակայության միանշանակ ֆավորիտը Գերմանիան է:
Նույնիսկ այս մասին են հուշում խաղի համար բուքմեյքերների սահմանած
գոծակիցները: Սակայն ֆավորիտ արտահայտությունը խոշոր մրցաշարերի վճռորոշ
փուլերի համար զուր է ասված: Եվ ընդհանրապես ֆավորիտ բառը ավելի շատ
բուքմեյքրական հասկացություն է, քան ֆուտբոլային: Եվ քանի որ խոսքը
ֆուտբոլի մասին է, ապա փորձենք զերծ մնալ նման բուքմեյքերական
հասկացողություններից և անդրադառնանք պատմական հանդիպմանը: Գերմանիայի ազգային հավաքականի համար չկա առավել բարդ և անհարմար մրցակից, քան Իտալիայի ազգային հավաքականն է: Այս մասին խոսում է այն փաստը, որ թիմերի միջև կայացած յոթ պաշտոնական խաղերից և ոչ մեկում Բունդեսթիմը ոչ մի հաղթանակ չի տոնել ու դեռ ավելին` զիջել է երեք խաղում, իսկ մնացածում գրանցվել է խաղաղ դաշինք: Իտալիայի և Գերմանիայի հավաքականների ճանապարները բազմիցս խաչվել են խոշոր մրցաշարերի վճռորոշ հանդիպումներում: Հարկ է հիշել 1970 թվականի ԱԱ կիսաեզրափկիչը, երբ դրամատիկ սցենրով ընթացած խաղում, լրացուցիչ ժամանակում` 4:3 հաշվով հաղթանակ տոնեցին իտալացիները: ԱԱ 1970.կիսաեզրափակիչ. Գերմանիա-Իտալիա 3:4 Ութ տարի անց 1978 թվականի ԱԱ ժամանակ թիմերը արդեն հանդիպեցին խմբային փուլի ժամանակ, բայց այդ ժամանակ կողմերը բաժանվեցին խաղաղությամբ`0:0: Սակայն դրանից չորս տարի անց Աշխարհի առաջնութան տիտղոսին տիրանալու համար թիմերը միմյան հանդիպեցին 1982 թվականին: Եզրափակիչ մրցավեճը ավարտվեց Իտալիայի` 3:1 հաշվով վստահ հաղթանակով: ԱԱ 1982.Եզրափակիչ. Իտալիա - Գերմանիա 3:1 Վեց տարի անց Եվրո 1988-ի շրջանակում հավաքականները հանդիպեցին գերմանական հողի վրա, բայց այս անգամ խմբային փուլում և այդ հանդիպումը ավարտվեց` 1:1 հաշվով: Իտալիայի և Գերմանիայի հաջորդ պաշտոնական հանդիպումը կայացավ 1996 թվականի Եվրոպայի առաջնության խմբային փուլի ժամանակ: Ինչպես չգրված օրենք` խմբային փուլում այս թիմերը նախընտրում են միմյանցից բաժանվել խաղաղությամբ: Բացառություն չեղավ նաև վերոնշյալ հանդիպումը`0:0: Դրանից ուղիղ տաս տարի անց Գերմանիան և Իտալիան միմյանց բախվեցին Գերմանիայում կայացած 2006 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում: Հուլիսի 4-ին Դորտմունդում կայացած հանդիպումը երկար կմնա երկու ֆուտբոլիստների և երկրպագուների հիշողության մեջ: Լարված և անզիջում խաղում իտալացիները, լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյաններին ֆաբիո Գրոսոյի և Ալեսանդրո Դել Պիերոյի հարվածներից հետո "ծնկի բերեցին" ոչ միայն Գերմանիայի ազգային հավաքականին, այլև ողջ Գերմանիային` փշրելով նրանց սեփական հողի վրա աշխարհի չեմպիոն դառնալու վաղեմի երազանքը: Հետագայում Իտալիան եզրափակիչում հաղթեց Ֆրանսիային և ինքը նվաճեց այդքան բաղձալի տիտղոսը: 2006 ԱԱ. Կիսաեզրափակիչ. Գերմանիա - Իտալիա 0:2 Այդ հանդիպումից ուղիղ վեց տարի անց ֆուտբոլային տիտանները կհանդիպեն Եվրոպայի առաջնության կիսաեզրափկիչում: Իհարկե Իտալիայի և Գերմանիայի ներկայիս հավաքականներում դեռևս հանդես են գալիս որոշ ֆուտբոլիստներ, ովքեր մասնակցել են 2006-ի պատմական մրցավեճին: Եվ հատկանաշական է, որ գերմանացիների կազմում այդ ֆուտբոլստների քանակը ավելի շատ է, քան իտալացիներինը: Սակայն Իտալիայի հավաքականում կա մի անձնավորություն, ով 2006-ի կիսաեզրափակիչում կերտեց Իտալիայի հաղթանակը գերմանացիների նկատմամբ և խոսքը, իհարկե Անդրեա Պիրլոյի մասին է, ով ներկայումս էլ հանդիսանում իր հավաքականի "շարժիչը": Գերմանիայի և Իտալիայի ներկայիս հավաքականները էապես տարբերվում են 2006թ հավաքականներից: Եթե այն ժամանակ Գերմանիան համրավում էր բավականին երիտասարդ ու անփորձ կոլեկտիվ, ապա այժմ գերմանացիները ունեն գերհզոր թիմ, որ ասոցիացվում է երիտասարդության, փորձի և վարպետության հետ: Ինչ վերաբերում է Իտալիային, ապա նրանք ներկայումս չունեն այն գերհզոր կազմը, որը ունեին այն ժամանակ: Չեզարե Պրանդելիի թիմը ապրում է սերնդափոխություն, սակայն դա նրանց չի խանգարում առաջ շարժվել և հաղթանակներ տանել: Ճիշտ է` դեռևս ոչ տպավորիչ և հստակ, բայց այնուամենայնիվ իտալացիներին մեկ քայլ է բաժանում եզրափակչից: Ժամանակները փոխվում են, բայց նման գերավանդական թիմերի մոտեցումները երբեք չեն փոխվում, և այսօրվա խաղում ֆուտբոլասերները ականատես կլինեն ևս մեկ պատմական հանդիպման: Թերևս այս հանդիպման ինտրիգը կայանում է նրանում, թե արդյո՞ք կկարողանա Գերմանիան վերջապես վրեժխնդիր լինել Իտալիայից, թե՞ կրկին իրենը կասի վիճակագրությունը: Գերմանիայի և Իտալիայի հավաքականների դիմակայությունների ընդհանուր վիճակագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ: Արտակ Վահանսարյան Աղբյուր` 24online.am
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |