11:28 ԳԵՐՄԱՆԻԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՄԵԿ ԽԱՂՈՒՄ 3 ԳՈԼ ԲԱՑ ԹՈՂՆԵԼ | |
Գերմանիայի ազգային հավաքականի դարպասպահ Մարկ-Անդրե տեռ Շտեգենը Արգենտինայի հետ ընկերական խաղում իր թիմի թույլ խաղի վերաբերյալ ոչ մի արդարացում չի տեսնում: Հիշեցնենք, որ այդ խաղը ավարտվեց հարավամաերիկացիների`1:3 հաշվով հաղթանակով: Երիտսարդ դարպասպահը փոխարինման դուրս գալով կարողացավ Լիոնել Մեսսի 11 մետրանոցից կատարած հարվածից հետո որսալ գնդակը: "Բարդ հանդիպում ստացվեց Գերմանիայի հավաքականի համար, քանի որ ամեն ինչ այնպես չդասավորվեց, ինչպես անհրաժեշտ էր: Ես ուրախ եմ, որ կարողացա հետ մղել 11 մետրանոց հարվածը, բայց դրանից առաջ մենք մնացել էինք 10 հոգով և դրանից հետո շատ դժվար եղավ խաղալը: Այդուհանդերձ մենք իրավունք չունենք մեկ խաղում բաց թողնել երեք գնդակ",-ասել է Մյունխենգլադբախի Բորուսիայի դարպասապահը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |