12:02 ԳՈՀ ԵՄ ԻՄ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՑ. ՀԱՅՆԿԵՍ | |
Մյունխենի «Բավարիաի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը խոսել է Գերմանիայի գավաթի 1/16 եզրափակիչում «Կայզերսլաուտերնի» նկատմամբ տարած հաղթանակի (4։0) մասին։ «Այսօր իմ ֆուտբոլիստների գործողություններից երևում էր, թե որքան շատ են նրանք ցանկանում դուրս գալ 1/8 եզրափակիչ։ Պետք է ասեմ, որ առաջին խաղակեսում մրցակիցը մեզ լուրջ դիմադրություն ցույց տվեց։ Իսկ ինչ վերաբերում է «Բավարիային», ապա չնայած հիմնական կազմի որոշ փոփոխությունների՝ մենք թիմային խաղ ցուցադրեցինք։ Երևում էր, որ տղաները հաճույք են ստանում խաղից։ Կարծում եմ, որ իմ ֆուտբոլիստներն արժանի էին այս հաղթանակին», – Հայնկեսի խոսքերն է մեջբերում Sport.de-ն։ Sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |