Հինգշաբթի, 23.01.2025, 04:18
Գլխավոր » 2012 » Օգոստոս » 8 » ԳՈՄԵՍ."ԱՅԼԵՎՍ ՑԱՎԵՐ ՉՈՒՆԵՄ"
11:45
ԳՈՄԵՍ."ԱՅԼԵՎՍ ՑԱՎԵՐ ՉՈՒՆԵՄ"
Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Մարիո Գոմեսը ենթարկվել է վիրահատության։ Հիշեցնենք, որ խաղացողը վնասել էր ոտնաթաթը, ու վիրահատությունն անխուսափելի էր:

«Ուրախ եմ, որ վիրահատությունը հաջող է անցել: Այլևս ցավեր չունեմ: Հիմա պետք է զինվեմ համբերությամբ: Բայց ես պատրաստվում եմ առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի վերադառնամ հնարավորինս շուտ»,- հայտարարել է Սուպեր Մարիոն: Այս մասին հաղորդում է Sky Deutschland-ը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Գոմեսը խիստ քննադատության էր ենթարկվել մյուխենյան ակումբի նախագահ Ուլի Հյոնեսի կողմից: Վերջինս, մասնավորապես, ասել էր, որ եթե Գոմեսը ուժեղ խաղացող լիներ, ապա «Բավարիան» կհաղթեր Չեմպիոնների լիգան:

Աղբյուր` Sportarmenia.com
Դիտումներ: 569 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 7
Հյուրեր: 7
Անդամներ: 0