13:20 ԳՈՄԵՍԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՇՈԼԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ | |
Գերմանիայի հավաքականի հարձակվող Մարիո Գոմեսը պատասխանել է Բավարիայի նախկին ֆուտբոլիստ Մեհմետ Շոլի քննադատությանը, ով հայտարարել էր, որ Պորտուգալիայի հետ խաղին նա վատ է հանդես եկել: "Վերջին 5-6 տարիների ընթացքում ես եղել եմ գերմանական ֆուտբոլի ամենահաջողակ հարձակվողը: Այս ընթացքում Չեմպիոնների լիգայի խաղարկությունում Լիոնել Մեսսից հետո ես եմ ամենից շատ գոլերը խփել: Ես ցանկանում եմ իմանալ, այդ դեպքում ինչի ես պետք է փոխվեմ: Ես Շոլի հետ հանդիպել եմ Օկտոբերֆեստի ժամանակ, բայց այդ ժամանակ նա ինձ ասաց, որ ես լիովին չեմ ցուցադրում իմ պոտենցիալը և ես այդ ժամանակ լսեցի նրան",-ասել է Գոմեսը: | |
|
Մեկնաբանություններ: 1 | ||||||
|