Երկուշաբթի, 20.05.2024, 19:58
Գլխավոր » 2015 » Ապրիլ » 5 » Գվարդիոլա. Հաղթանակը նվիրում եմ Դանտեին
02:43
Գվարդիոլա. Հաղթանակը նվիրում եմ Դանտեին

Մյունխենի  «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Բունդեսլիգայի 27-րդ տուրում Դորտմունդի  «Բորուսիայի» դեմ տոնած հաղթանակի մասին (1:0):

 «Այսօր մենք կարեւոր քայլ կատարեցինք: Մնացած 7 խաղերում պետք է հաղթել 4-ը եւ հռչակել չեմպիոն:

Դորտմունդում հաղթելը շատ դժվար է: Երկրորդ խաղակեսում մենք լավ էինք պաշտպանվում, բայց ընդհանուր առմամբ լավ չխաղացինք:

Ցանկանում եմ շնորհավորել բոլոր խաղացողներին, իսկ հաղթանակը նվիրել Դանտեին: Վերջին շրջանում նա քիչ էր խաղում, սակայն շատ կարեւոր ֆուտբոլիստ է մեզ համար: Հաճույքով 1000 հատ Դանտե կցանկայի տեսնել իմ թիմում», - իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցել մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:

 

Armsport.am

Դիտումներ: 834 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0