13:22 Գվարդիոլան դավաճան է փնտրում Բավարիայում | |
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ իր թիմում կա խաղացող, ով գաղտնիքներ է հաղորդում գերմանական լրատվամիջոցներին: Գվարդիոլայի համբերության բաժակը լցվել է այն ժամանակ, երբ հասարակությանը հայտնի է դարձել այն մարտավարական սխեման, որը Պեպը ցանկանում էր կիրառել Բունդեսլիգայի 13-րդ տուրի` Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում (3:0): «Ինձ չի հետաքրքրում, թե ով է այդ մարդը: Նրա գլուխը կթռչի իր ուսերի վրայից և նա ալյևս երբեք չի խաղա այս թիմում», - կատալոնացի մասնագետի խոսքերն է մեջբերել «Marca»-ն: Armsport.am | |
|
Մեկնաբանություններ: 2 | |||||||
|