14:27 Գվարդիոլան ընթրել է Հայնկեսի հետ | |
«Ալյանց Արենայում» միասին ընթրել ու գինի են ախորժել Մյունխենի «Բավարիայի» ներկայիս և նախկին գլխավոր մարզիչները՝ Խոսեպ Գվարդիոլան և Յուպ Հայնկեսը, հայտնում է «Սպորտ էքսպրեսսը»։ Նախորդ մրցաշրջանում, գերմանացի մասնագետը «Բավարիայի» հետ միասին նվաճել է Բունդեսլիգայի չեմպիոնությունն ու Երկրի Գավաթը, ինչպես նաև դարձել Չեմպիոնների լիգայի հաղթող։ Մինչդեռ, մյունխենցիների իսպանացի մարզիչը, Հայնկեսից հետո ստանձնելով թիմի ղեկը, հաջողել է միայն՝ հռչակվել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթակիր։ Որոշիչ խաղում, Գվարդիոլայի սաներն առավելության հասան Մոուրինյոյի գլխավորած Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ՝ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում։ Armsport.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |