11:04 ԳՎԱՐԴԻՈԼԱՅԻ ՀԱՄԱՐ ԲԱՎԱՐԻԱՆ ԳՐԱՎԻՉ ՏԱՐԲԵՐԱԿ Է. ՄՅՈՒԼԼԵՐ | |
Բավարիայի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը մեկնաբանել է այն ասեկոսները, ըստ որոնց հաջորդ մրցաշրջանում գերմանական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում կարող է նշանակվել Պեպ Գվարդիոլան: Միաժամանակ Մյուլլերը գովասանքի խոսքեր է հղել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի հասցեին: "Չնայած իր տարիքին, Հայնկեսը մեծ հաղթանակների ձգտում ունի: Նախորդ մրցաշրջանում պարտված երեք տիտղոսները նրան զայրացրել են: Ինչ վերաբերվում է Գվարդիոլային, ապա կասեմ, որ մենք ներկայացնում ենք Բավարիան, որը վերջին մի քանի տարում հանդես է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Այդ պատճառով նրա համար Բավարիան բավականին գրավիչ տարբերակ է",-ասել է Մյուլլերը: | |
|
Մեկնաբանություններ: 1 | ||||||
|