23:08 ԳՎԱՐԴԻՈԼԱՅԻ ՀԱՄԱՐ ԲԱՎԱՐԻԱՅՈՒՄ ԲԱՐԴ Է ԼԻՆԵԼՈՒ. ԿԱՀՆ | |
Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Օլիվեր Կանը խոսել է «Բավարիայի» ապագա գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին։ «Գվարդիոլան աշխատել է «Բարսելոնայում» և նա սովոր է օգտագործել կատալոնական մարզադպրոցի սաներին։ «Բավարիայում» նրա մոտ դա չի հաջողվի, քանի որ որակային առումով մարզադպրոցները տարբերվում են։ Հասկանալու համար նրանից ժամանակ կպահանջվի։ Իսպանացին պետք է համագործակցի Զամերի հետ, որպեսզի իր մոտ ամեն ինչ լավ ստացվի։ Գերմանական ֆուտբոլային փիլիսոփայությունը տարբերվում է իսպանականից։ Եթե Գվարդիոլային հաջողվի հարմարվել, ապա «Բավարիան» կդառնա Եվրոպայի լավագույն թիմը»,- այս մասին հաղորդում է AP-ն։ Sportarmenia.com | |
|
Մեկնաբանություններ: 0 | |