13:44 ԳՎԱՐԴԻՈԼԱՅԻ ՕԳՆԱԿԱՆԸ ԿԻՆ ԿԼԻՆԻ | |
Հաջորդ մրցաշրջանից Մյունխենի «Բավարիայի» պահեստայինների նստարանին Պեպ Գվարդիոլայի կողքին տեղ կզբաղեցնի մեկն, ով կարող է ավելի շատ գրավել տեսախցիկների ուշադրությունը, քան անձամբ Գվարդիոլան: «Բավարիայի» կանանց թիմի նախկին ֆուտբոլիստուհի 27-ամյա Կետլին Կրյուգերը մյունխենյան թիմում կաշխատի որպես իսպանացի մասնագետի օգնական: Այս մասին հաղորդում է Bild-ը: Նշվում է, որ Կրյուգերին «Բավարիայի» ներկայիս մարզիչ Յուպ Հայնկեսն է հրավիրել աշխատանքի: Հենց նա է ֆուտբոլիստներին հայտնել, որ հաջորդ մրցաշրջանում Պեպ Գվարդիոլան է գլխավորելու թիմը: Sportarmenia.com | |
|
Մեկնաբանություններ: 0 | |