04:34 Գյոտցե. Ցանկանում եմ ամեն վայրկյան գտնվել խաղադաշտում | |
«Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն ցանկանում է խաղային պրակտիկա ստանալ, հաղորդում է գերմանական մամուլը: Հիշեցնենք' գերմանացի ֆուտբոլիստը վնասվածք ուներ ու միայն վերջերս է սկսել խաղադաշտ դուրս գալ: -Ես վնասվածք ունեի գրեթե չորս շաբաթ, ու չպետք է մոռանալ այդ մասին: Իհարկե, շատ եմ ցանկանում խաղալ: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի նպատակն էլ դա է: Ցանկանում եմ ամեն վայրկյան գտնվել խաղադաշտում: Որքանով են իմ խոսքերը խելամիտ, այլ հարց է: Ամեն դեպքում, ես համբերատար եմ,- ասել է Գյոտցեն: Allsport.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |