17:37 Գյոտցեն դատի է տվել Դորտմունդի ռեպ խմբին | |
Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն դատի է տվել Դորտմունդի Kopfnussmusik ռեպ խմբին՝ ֆուտբոլիստին վիրավորող երգ ձայնագրելու համար, հաղորդում է Goal.com-ը։ «Հուդա, ով կախված է Ուլիից (Հյոնեսից)», - ասվում է երգում։ «Այս երգով երաժիշտներն անցել են սահմանը, եւ նրանց արժանի պատիժ է սպասվում։ Գյոտցեն նրանց դատի է տվել՝ իր անձը վիրավորելու համար», - հայտարարել է ֆուտբոլիստի գործակալ Ֆոլկեր Ստրուտը։ Հիշեցնենք, որ հունիսին Մարիո Գյոտցեն Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա»։ NEWS.am Sport | |
|
Մեկնաբանություններ: 0 | |