09:50 ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԾԱՐԱՎԻՑ ՍՏԱՄՈՔՍՍ ԳՌՄՌՈՒՄ Է. ՀԱՅՆԿԵՍ | |
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը հայտարարել է, որ շատ է ցանկանում նշանակալից տիտղոսներ նվաճել թիմի հետ միասին, տեղեկացնում է Goal.com-ը: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Հայնկեսն իրական հնարավորություն ուներ նվաճել Չեմպիոնների լիգան, սակայն եզրափակիչում «Բավարիան» զիջեց «Չելսիին»: «Ես միշտ հաղթանակների ծարավ եմ ու ինձ հետաքրքրում է իմ աշխատանքի հետ կապված ցանկացած մանրուք: Կարելի է ասել, որ ես անհավանական կերպով խորասուզվում եմ իմ աշխատանքի մեջ: Այժմ ես տիտղոս նվաճելու այնպիսի ծարավ եմ զգում, որ նույնիսկ դրանից ստամոսքս գռմռում է»,-եզրափակել է մասնագետը: Sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |