15:47 ՀԱՄԲՈՒՐԳԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է | |
Համբուրգի գլխավոր մարզիչ Տորստեն Ֆինկը խոստովանել է, որ իր թիմը սարսափելի վատ է խաղացել Բունդեսլիգայի հերթական տուրի շրջանակում՝ Բավարիայի հետ մրցավեճում (2:9): "Մենք շատ հեռու էինք դիրքավորվել մրցակցի խաղացողներից։ Արագ գոլ բաց թողեցինք, իսկ հետո Բավարիայի ֆուտբոլիստները որսացին առավելությունը; Այսպես չի կարելի խաղալ, ես շատ հիասթափված եմ։ Նման բան չէի ակնկալում, բոլոր գոտիներում պարզապես սարսափելի էինք գործում։ Յուրաքանչյուր խաղացող պետք է դժգոհ լինի ինքն իրենից։ ",-նշել է Ֆինկը։ | |
|
Մեկնաբանություններ: 0 | |