11:58 ՀԱՆՈՎԵՐԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է 2010-Ի ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ. ՇՎԱՅՆԻ | |
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը վստահ է, որ ազգային առաջնության 13-րդ տուրում նրա թիմին դժվար փորձություն է սպասվում: Այս մասին հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները: Հիշեցնենք, որ Յուպ Հայնկեսի սաները կհանդիպեն «Հանովեր-96»-ի հետ սեփական հարկի տակ: ««Հանովերը» վերջին ժամանակներում մեծ առաջընթաց է ապրել: Նրանք շատ խելացի ֆուտբոլ են ցուցադրում: Այդ թիմի ֆուտբոլիստները հնարավորություն են տալիս մրցակցին մոտենալ նրանց տուգանային հրապարակին և սպասում են գնդակը խլելու հնարավորությանը: Դրանից հետո նրանք մեծ արագության վրա զարգացնում են հակագրոհը: Կարելի է ասել, որ այս թիմը շարժվում է այն փիլիսոփայությամբ, որով առաջնորդվում էր Գերմանիայի ազգային հավաքականը 2010 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ», – ասել է Շվայնշտայգերը: Sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |