18:45 ՀԱՆՈՒՆ ԳԵՐՄԱՆԻԱ-ՀՈՒՆԱՍՏԱՆ ԽԱՂԻ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ ՇՈՒՏ ԿՓԱԿՎԵՆ | |
Գերմանական ավտոարտադրող ընկերությունների ղեկավարները որոշել են ուրբաթ օրը սովորականից մի քանի ժամ շուտ փակել գործարանները, որպեսզի իրենց աշխատակիցները հասցնեն Գերմանիա – Հունաստան հանդիպման մեկնարկին: Այս մասին գրում է Bild-ը: Արդեն հայտնի է, որ Վոլֆսբուրգ, Բրաունշվեյգ, Էմդեն, Հանովեր քաղաքներում գտնվող Volkswagen ընկերության աշխատակիցները հնարավորություն կստատան ժամանակին դիտել հանդիպումը: Ժամանակից շուտ կավարտեն իրենց աշխատանքը նաև Opel-ի աշխատակիցները: Իսկ ահա BMW ընկերության ղեկավարները չեն պատրաստվում իրենց աշխատողներին թույլ տալ դիտել հանդիպումը, սակայն պատրաստ են քննարկել այս հարցը, եթե գերմանացիները դուրս գան կիսաեզրափակիչ: Հիշեցնենք, որ հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին: sportarmenia.com | |
|
Մեկնաբանություններ: 0 | |