21:51 ՀԱՃԵԼԻ Է, ՈՐ ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ ԴԱՐՁԱ 125-ՐԴ ԽԱՂՈՒՄ. ԿԼՈԶԵ | |
Գերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Կլոզեն խոսել է աշխարհի առաջնության ընտրական փուլում Իռլանդիայի նկատմամբ տարած հաղթանակի, ինչպես նաև նշել, որ չի պատրաստվում պատասխանել «Բավարիայի» նախագահ Ուլի Հենեսի` իր հասցեին հնչեցրած քննադատությանը: «Առաջին 2 խաղերը մեզ համար բարդ ստացվեցին, սակայն եթե պատաստվում ու պայքարում ես յուրաքանչյուր գնդակի համար այնպես, ինչպես այս խաղում, ապա ամեն բան լավ կլինի: Հաճելի է, որ հավաքականի կազմում 125-րդ խաղում դարձա գոլի հեղինակ, իսկ թիմը հաղթեց: Իսկ ինչ վերաբերում է Հենեսի քննադատությանը, ապա ավելի լավ է ես փակեմ բերանս և կենտրոնանամ ֆուտբոլի վրա», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sport.de-ն: Sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |