16:05 ՀԱՅՆԿԵՍԸ ՏՎԵԼ Է ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ | |
Ձեզ ենք ներկայացնում Մյունխենի Բավարիայի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի տված հարցազրույցը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին: -Ինչպես ե՞ք գնահատում նախամրցաշրջանային մարզումները: -Շատ լավ: Չնայած, որ ունեցանք մի քանի վնասվածքներ: Իմ տղաները շատ են աշխատում եւ խիստ կենտրոնացված են, քանի որ թիմում լուրջ մրցակցություն կա: Դա ինձ դուր է գալիս, բայց դեռ շատ աշխատանք ունենք: -Ես վստահ եմ, որ մեր նորեկները լավ են զգում իրենց Բավարիայում: Ես զգում եմ, որ նրանք սիրում են Մյունխենը, Բավարիան եւ նոր թիմակիցներին: -Ի՞նչ եք կարծում մեր երկրպագուները ինձ ինչ կասեն, եթե չնշեմ Բավարիայի անունը: Իհարկե Բորուսիան համարվում է ֆավորիտ, բայց մենք ընդունում ենք այդ մարտահրավերը: Կարծում եմ, որ չեմպիոնության համար կարող են մրցել նաև, Շալկեն և մյուս Բորուսիան: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |