17:17 ՀԱՅՆԿԵՍ."ԲԱՏԷ ԿԱՄ ՉԵԼՍԻ.ՈՉ ՄԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ" | |
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ԲԱՏԷ-ի հետ արտագնա խաղից առաջ գովեստի խոսքեր է ասել բելառուսական թիմի հասցեին: «Քանի որ ԲԱՏԷ-ն մրցաշրջանի միջնամասում է, «Բավարիան» խաղային պրակտիկայի առավելություն չի ունենա: Եվ պետք է ասեմ, որ զարմացած էի «Լիլի» դեմ ԲԱՏԷ-ի ցուցադրած խաղից: Անհրաժեշտ է հարգել մրցակիցներին՝ անկախ նրանից, թե հանդիպում ես Չեմպիոնների լիգայի հաղթողի կամ մեկ այլ թիմի հետ: ԲԱՏԷ-ն հրաշալի հանդիպում անցկացրեց Ֆրանսիայում, այնպես որ մեծ լրջությամբ ենք վերաբերվում այս հանդիպմանը», – Հայնկեսի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում ԲԱՏԷ-ն 3:1 հաշվով հաղթեց «Լիլին», իսկ «Բավարիան»՝ 2:1 հաշվով «Վալենսիային»: Sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |