Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը հայտարարել է, որ Բավարիան մրցաշրջանի ընթացքում ընդունակ է հսկայական առաջընթաց գրանցել:
" Ճիշտ է մենք հաջող ենք սկսել մրցաշրջանը: Նախ տիրեցինք սուպեր գավաթին, ապա հաղթեցինք Գերմանիայի գավաթի առաջին խաղում, իսկ Բունդեսլիգայում հավաքել ենք 6 միավոր 6 հնարավորից և գլխավորում ենք աղյուսակը: Կարելի է ենթադրել, որ բոլոր խաղացողները լավ մարզավիճակում են, բայց մենք առաջընթաց գրանցելու դեռևս հսկայական պոտենցիալ ունենք: Մենք դեռևս գտնվում ենք լավագույն որակներ ձեռք բերելու միայն կես ճանապարհին և դեռևս չենք մոտեցել մեր հնարավորությունների առավելագույն սահմանագծին»",- նշել է Հայնկեսը:
|