11:10 ՀԱՅՆԿԵՍ."ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԱՐԳԵԼԵԼ ԽՈՍԵԼ ՀՅՈՆԵՍԻՆ" | |
Բավարիայի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը հերթական անգամ անդրադարձել է Գոմեսի վերաբերյալ Հյոնեսի քննադատական խոսքերին: Հիշեցնենք, որ Հյոնեսը օրեր առաջ քննադատել էր Մարիո Գոմեսին և նշել էր, որ եթե նա լիներ լավ հարձակվող, ապա Բավարիան Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կհաղթեր Չելսիին: "Ես չեմ կարող արգելել խոսել Հյոնեսին: Առաջ նման ձևով քաջալերում էին ֆուտբոլիստներին: Իսկ արդեն այսօր նման մեթոդները չեն աշխատում",-ասել է Հայնեսկը: Նշենք, որ Գոմեսը "Վերդերի" հետ ընկերական խաղում ստացած վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել 4-6 շաբաթով: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |